Պակիստանի ՊՆ ղեկավարը նշել է Հնդկաստանի հետ հակամարտությունում միջուկային զենքի կիրառման սպառնալիքի մասին

3 րոպեի ընթերցում

Պակիստանի և Հնդկաստանի միջև հակամարտությունը կարող է վերաճել միջուկային դիմակայության։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախազգուշացրել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆն Al Jazeera-ին տված հարցազրույցում։

«Աշխարհի հանրությունը պետք է ուշադրություն դարձնի այս վտանգավոր վեճին, որը կարող է վերաճել միջուկային դիմակայության։ Երկու երկրներն էլ միջուկային տերություններ են», - նշել է նախարարը։

Նա նաև նշել է, որ հարձակումն իրականացնողները որևէ առնչություն չունեն Պակիստանի հետ, և որ նրանք հենց Քաշմիրի ներսում ձևավորված դիմադրության շարժման անդամներ են։ 

Ասիֆը նաև շեշտել է, որ Պակիստանը կպատասխանի Հնդկաստանի ցանկացած հնարավոր հարձակման։

Ապրիլի 22-ին զինված մարդիկ ահաբեկչական հարձակում են իրականացրել Փահալգամ քաղաքում: Զոհվել է Հնդկաստանի 25 քաղաքացի և մեկ նեպալցի, շատերը վիրավորվել են։ Հարձակվողներին հաջողվել է փախչել։ Հնդկաստանի հետախուզական ծառայություններում The Hindustan Times-ի աղբյուրները հայտնել են, որ հարձակումն իրականացրել է «Լաշքար է Թայբա» ահաբեկչական խմբավորումը, որին մանսակցել է նաև Պակիստանի Միջգերատեսչական հետախուզությունը։

Հնդկաստանի իշխանությունները գրեթե կիսով չափ կրճատել են Իսլամաբադում իրենց դեսպանության անձնակազմի թվաքանակը,  «պերսոնա նոն գրատա» են հայտարարել Պակիստանի դիվանագիտական ներկ​​այացուցչության զինվորական խորհրդականներին, փակել են Պակիստանի հետ սահմանային հսկիչ անցակետը։ Հնդկաստանի իշխանությունները նաև դադարեցրել են Իսլամաբադի հետ ջրային պաշարների բաշխման և Պակիստանի քաղաքացիներին վիզաների տրամադրման համաձայնագրերի գործողությունը։

Պակիստանի Անվտանգության խորհրդում հայտարարել են, որ դադարեցնում են Հնդկաստանի հետ բոլոր երկկողմ համաձայնագրերը, նաև նշել են, որ որպես պատերազմական ակտ կընկալեն Հնդկաստանի կողմից Ինդոս գետից ջրի հոսքի շեղման ցանկացած փորձ։ Բացի այդ, Պակիստանը փակել է օդային տարածքը Հնդկաստանի համար, «Վագահ» հսկիչ անցակետը և անցանկալի անձինք է հայտարարել պաշտպանության, նավատորմի և օդուժի հարցերով հնդիկ խորհրդականներին:

Պակիստանի պաշտպանության նախարարը Sky News-ին հարցազրույցում հայտարարել էր, որ Հնդկաստանի իշխանությունները չեն ներկայացրել «Լաշքար է Թայբա» արմատական ​​խմբավորման ահաբեկիչների հետ Իսլամաբադի կապի ապացույցներ, և որ Նյու Դելին ահաբեկչությունից օգտվել է տարածաշրջանում իրադրությունն անկայունացնելու համար։  

Աշխարհ

Պակիստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ Հնդկաստանի լայնածավալ հարձակման դեպքում. պաշտպանության նախարար

Հայերեն Русский

Կառավարությունը միջոցներ է հատկացրել մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին