Կանադայի վարչապետը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը և հիշատակել ԼՂ-ից հայերի բռնի տեղահանումը

3 րոպեի ընթերցում

Կանադայի վարչապետ, Ազատական կուսակցության ղեկավար Մարկ Քարնին ոգեկոչել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը՝ հարգանքի տուրք մատուցելով 1915 թվականի ոճրագործության զոհերին և ուշադրություն հրավիրելով Լեռնային Ղարաբաղի հայերի շարունակական տառապանքների վրա: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարկ Քարնիի հայտարարությունը տարածել է Կանադայի Ազատական կուսակցությունը։ 

«Այս ապրիլի 24-ին ես միանում եմ տասնյակ հազարավոր կանադահայերին և ամբողջ աշխարհի միլիոնավոր հայերին՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը»,-նշված է հայտարարության մեջ։ 

Նա նաև նշել է, որ 1.5 միլիոն հայեր սպանվել են վայրագությունների ժամանակ, որոնք համակարգված կերպով ծրագրվել և իրականացվել են Օսմանյան կայսրության կողմից։ 

«Հայերի ցեղասպանության 110-ամյակի տարելիցի առթիվ մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, որոնք զոհվեցին և խորհում ենք նրանց պատմությունների շուրջ, որպեսզի նրանք երբեք չմոռացվեն»,-նշել է Կանադայի վարչապետը։ 

Վերջինս նաև աջակցության խոսքեր է հղել Հայոց ցեղասպանությունը վերապրածներին՝ շեշտելով, որ նրանք քաջություն են ունեցել հաղթահարելու իրենց կյանքի անհավանական դժվարություններն ու կառուցելու իրենց համայնքներն ու ինստիտուտները։  

Մարկ Քարնին խստորեն դատապարտել է Ցեղասպանության ​​ժխտումը և ընդգծել պատմական անարդարությունների ճանաչման կարևորությունը տարածաշրջանում մարդու իրավունքների վերաբերյալ շարունակական մտահոգությունների ֆոնին։ 

«Չնայած 110 տարի է անցել, այս Ցեղասպանությունը շարունակում է ակտիվորեն ժխտվել դա իրականացրած հանցագործների կողմից, հայ ժողովուրդը շարունակում է բախվել հալածանքների և ճնշումների: Դա ողբերգականորեն դրսևորվեց 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից ավելի քան 120,000 բնիկ հայերի բռնի տեղահանմամբ՝ ամիսներ տևած անօրինական շրջափակումից հետո, որը զրկեց նրանց իրենց ամենահիմնարար իրավունքներից։ Այս կարևոր օրը հիշատակելիս՝ մենք հիշում ենք նրանց, ովքեր զոհվեցին և պարտավորվում ենք կառուցել ավելի ուժեղ, ավելի հանդուրժող Կանադա, որը զերծ է խտրականությունից և ատելությունից», - ասված է հայտարարության մեջ։ 

Հայերեն العربية English Русский 中文

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները

Հայաստանն ու ԱՄՆ-ն անցնում են հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման գործնական քայլերի

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 30/09/26

Ասիական ինդեքսներ - 30/09/26

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներ

ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներ

ԱԺ-ում քննարկվել են Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության ծրագրերը

Նոր Հաճըն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ