Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ընունելություն

3 րոպեի ընթերցում

Փարիզի քաղաքապետարանում քաղաքապետ Անն Հիդալգոյի հրավերով ապրիլի 24–ին կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ընդունելություն, որին ներկա են եղել խորհրդարանականներ, Փարիզի քաղաքային խորհրդի անդամներ, համայնքային, մշակութային և եկեղեցական կառույցների ներկայացուցիչներ, հարյուրավոր ֆրանսահայեր։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից՝ ընդունելությանը ելույթներով են հանդես եկել Փարիզի քաղաքապետը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, ինչպես նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահները:

Իր ելույթում դեսպան Խաչատրյանը շնորհակալական խոսք է հղել Փարիզի քաղաքապետին` Հայաստանի և հայ ժողովրդի հետ վերջինս ցուցաբերած բացառիկ համերաշխության և շարունակական աջակցության համար, որի ակնառու դրսևորումներից են Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ամենամյա ընդունելության կազմակերպումը, ինչպես նաև` քաղաքապետ Հիդալգոյի նախաձեռնությամբ Փարիզի քաղաքային խորհրդի կողմից ի շահ Հայաստանի ընդունված բազմաթիվ բանաձևերը։ Նա շեշտել է, որ պատմության ընթացքում Ֆրանսիան մշտապես եղել է հայ ժողովրդի կողքին, այդ թվում` դառնալով երկրորդ հայրենիք ցեղասպանությունից փրկված հազարավոր հայերի համար, իսկ վերջիններս, որպես երախտագիտություն, իրենց կյանքն են նվիրել Ֆրանսիայի զարգացման ու պաշտպանության գործին։ 

Հայաստանի դեսպանն ընդգծել է, որ, ցավոք, Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով իրագործված ցեղասպանությունը, նրանց նյութական սեփականության յուրացումը, հազարամյակների տարեգրություն ունեցող պատմամշակութային հարուստ ժառանգության ոչնչացումը, ժամանակին չի արժանացել միջազգային հանրության արժանի դատապարմանը, ինչի հետևանքով հաջորդող տասնամյակներում տեղի են ունեցել մարդկության դեմ նոր հանցագործություններ և ոճրագործություններ, այդ թվում նաև` Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ իրագործված էթնիկ զտումը։ 

Այս համատեքստում դեսպան Խաչատրյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր դարձել է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների դեմ պայքարի առաջամարտիկներից մեկը` սեփական պատմությամբ գիտակցելով այդ հանցագործությունների ամբողջ ողբերգությունը։

 

 

Հայերեն English Français Русский

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան