Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ կարող է հանդիպում ունենալ Սաուդյան Արաբիա իր այցից հետո

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ կարող է հանդիպում ունենալ Սաուդյան Արաբիա իր այցից հետո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մայիսին Սաուդյան Արաբիա կատարելիք այցից հետո, հնարավոր է, հանդիպում ունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։

«Ես կհանդիպեմ նրա (Պուտինի) հետ», - ասել է նա Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած հարցուպատասխանի ընթացքում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը։

Թրամփին հարց են ուղղել՝ արդյոք այդ հանդիպումը տեղի կունենա Սաուդյան Արաբիայում։

«Հնարավոր է, բայց ամենայն հավանականությամբ՝ ոչ։ Կարծում եմ՝ ես նրա հետ կհանդիպեմ դրանից կարճ ժամանակ անց», - ասել է ԱՄՆ նախագահը։

Սպիտակ տունը հայտնել էր, որ Թրամփը մայիսի 13-16-ը կմեկնի Մերձավոր Արևելք՝ Սաուդյան Արաբիա, Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում