Մասկը մայիսից ավելի քիչ կաշխատի Թրամփի վարչակազմում՝ ավելի շատ ժամանակ նվիրելով իր ընկերություններին

2 րոպեի ընթերցում

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ մայիսից սկսած կտրուկ կկրճատի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի Կառավարության արդյունավետության վարչությունում (DOGE) աշխատելու ժամանակը և մեծամասամբ կվերադառնա իր ընկերությունների կառավարմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ին։

Մասկի ամենախոշոր ընկերությունը՝ Tesla-ն, հայտնել է այս տարվա առաջին եռամսյակի արդյունքները, որոնք ցույց են տվել, որ ընկերության զուտ շահույթը տարեկան կտրվածքով նվազել է 71%-ով: 2025 թ. հունվար-մարտ ամիսներին Tesla-ն վաճառել է գրեթե 337 000 էլեկտրամեքենա, ինչն ընկերության վատագույն եռամսյակային արդյունքն է ավելի քան երկու տարվա ընթացքում։ 

«Աշխատանքի հիմնական մասը՝ DOGE-ի թիմի կազմավորումը և ֆինանսական կարգուկանոն հաստատելու հարցում կառավարության հետ փոխգործակցությունն արդեն հիմնականում արված է», - վերլուծաբանների հետ հեռախոսային կոնֆերանսի ժամանակ Մասկի խոսքը մեջբերել է Reuters-ը:

Միևնույն ժամանակ Իլոն Մասկը չի պատրաստվում ամբողջովին հեռանալ DOGE-ից. նա հայտնել է, որ նախատեսում է իր ժամանակի 40%-ը հատկացնել վարչությանը։

Գործարարը նշել է, որ կշարունակի աշխատել DOGE-ի թիմի հետ մինչև Դոնալդ Թրամփի նախագահության ժամկետի ավարտը՝ ապահովելու, որ «շռայլություններն ու խարդախությունները» չվերադառնան:

Մասկը նաև հավելել է, որ մտադիր է շաբաթական մեկ կամ երկու օր հատկացնել կառավարության խնդիրներին, «քանի դեռ նախագահը դա ցանկանում է»:

Իլոն Մասկի դերը Կառավարության արդյունավետության վարչությունում, որտեղ նա փորձում է կրճատել դաշնային կառավարության աշխատատեղերը հունվարին Թրամփի իշխանության գալուց ի վեր, լուրջ դժգոհության առիթ է դարձել, ինչի պատճառով Tesla-ի խանութները վանդալիզմի են ենթարկվել:

Հայերեն

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցեր

Տաթևի Մեծ անապատում պեղումների ժամանակ վիմագիր արձանագրություն է հայտնաբերվել

Իրանի խորհրդարանի խոսնակը հայտնել է ԱՄՆ-ի «անարդար պատժամիջոցները» հաղթահարելու անհրաժեշտության մասին

Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է Իրանին աջակցող երկրների դեմ միջոցներ կիրառելու ԱՄՆ սպառնալիքները

Անչափահաս աղջիկների մասնակցությամբ խուլիգանության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

«Ծովինար» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների երեք տեսակի արտադրությունը կասեցվել է

Կառավարության ծրագրի քննարկումն ԱԺ-ում կմեկնարկի օգոստոսի 24-ից

«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներում

Արտակարգ իրավիճակների կանխարգելման ուղղությամբ ՀՀ-ում իրականացվել են համալիր միջոցառումներ. Արամ Ղազարյան

Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը