Չպետք է մեր հայացքը դարձնենք այն ցավից, զայրույթից ու սգից, որին ի պատասխան կա հույս. Միշել դե Մաեգդը՝ Հայոց ցեղասպանության մասին

3 րոպեի ընթերցում

ԲՐՅՈՒՍԵԼ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելգիայի ներկայացուցիչների պալատի պատգամավոր Միշել դե Մաեգդը, խոսելով Հայոց Ցեղասպանության մասին, ընդգծում է՝  110 տարի առաջ մի ամբողջ ժողովուրդ Օսմանյան կայսրության կողմից կոտորածի ենթարկվեց միայն իր ինքնության համար. ժողովուրդ, որը հազարամյակներով արմատավորված էր Կովկասի լեռներում, ժողովուրդ, որը եզակի մշակույթի, հավատքի ու ժառանգության կրողն է։   

«Աշխարհից երկար տարիներ պահանջվեց գնահատական տալու համար նրան, ինչը պատմության մեջ վաղուց գրվել էր արյունոտ տառերով։ Դա ցեղասպանություն էր, 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»,- Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Միշել դը Մաեգդը։ 

Բելգիացի քաղաքական գործիչը համոզված է՝ եթե ոմանք փորձել են ժխտել Հայոց Ցեղասպանությունը, լռեցնել կամ ջնջել դասագրքերից ու մարդկության գիտակցությունից, ապա դա այն պատճառով էր, որ նման հանցագործությունները միայն ողբերգություն չեն, դրանք նաև նախազգուշացումներ են. նախազգուշացում մոռացության դեմ, նախազգուշացում՝ ատելությունը տրիվիալ դարձնելու դեմ,  նախազգուշացում բռնատիրության տրամաբանության դեմ, որոնք կրկնվում են՝ դարից դար, մայրցամաքից մայրցամաք։ Մենք իրավունք չունենք լռելու։ Չպետք է մեր հայացքը դարձնենք այն ցավից, զայրույթից ու սգից, որին ի պատասխան կա հույս, մի ապագայի հույս, որտեղ հիշողությունը այլևս բեռ չէ, ուժ է։ Դա նաև հայ երիտասարդության հույսն է, որն աշխարհում ամենուր կառուցում է, ստեղծում», - ասել է Բելգիայի ներկայացուցիչների պալատի պատգամավոր Միշել դե Մաեգդը։ 

Բելգիացի պատգամավորը շեշտել է՝ այսօր էլ Հայաստանը վտանգված է, սպառնալիքի տակ է հարևան երկրի կողմից, որը հրաժարվում է խաղաղությունից, և շարունակում է վախեցնելու, նվաստացնելու, ճնշելու քաղաքականությունը։

«Լեռնային Ղարաբաղը հայաթափվել է Ադրբեջանի կողմից. հազարավոր տեղահանվածներ, քանդված ընտանիքներ։ Քաղաքական բանտարկյալներն այսօր էլ պահվում են Բաքվում։ Շանտաժի դիվանագիտություն է իրականացվում, երբ էներգիան վերածվում է լռեցնելու գործիքի՝ քննադատությունները կասեցնելու նպատակով»,- նշել է նա։ 

Հայերեն English فارسی Français Русский Türkçe

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում