«Պայքար՝ հանուն գոյության». պարային ներկայացման առաջնախաղ՝ Վանաձորի թատրոնում
1 րոպեի ընթերցում

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մայիսի 9-ին ժամը 18։00-ին տեղի կունենա «Պայքար՝ հանուն գոյության» պարային ներկայացման առաջնախաղը։ Ներկայացումը բեմադրվել է Վանաձորի «Մուշ» և «Հայասա» պարային համույթների համատեղ աշխատանքի շնորհիվ (Գեղարվեստական ղեկավարներ՝ Արթուր Թորոսյան և Տաթև Բրուտյան):
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախաձեռնողները հայտնում են, որ պարային այս ներկայացումը հայ ազգի պայքարը ներկայացնող դրվագներից հավաքված, Արցախյան հերոսամարտից մինչև 44-օրյա պատերազմն ընկած ժամանակահատվածում հայի անկոտրում ոգին ներկայացնող յուրօրինակ ստեղծագործություն է։
Գաղափարը ծնվել է մինչև 44-օրյա պատերազմի սկսվելը, քանի որ մինչ այդ բեմադրված «Հավերժի ճամփորդները» պարային ներկայացումից հետո խումբը ցանկացել է ավելի ճշգրիտ և մասշտաբային խոսել անցյալի, ներկայի և ապագայի մասին: