Ռուսաստան

Ֆրանսիան Ռուսաստանի դիվանագետներին չի հրավիրել Հաղթանակի օրվա տոնակատարությանը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան Ռուսաստանի դիվանագետներին չի հրավիրել Հաղթանակի օրվա տոնակատարությանը

Ֆրանսիական կողմը Փարիզում Ռուսաստանի դեսպանատան դիվանագետներին չի հրավիրել Հաղթանակի օրվա տոնակատարությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Ֆրանսիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Ալեքսեյ Մեշկովը։

«Խորհրդային Միությունն իր վրա ընդունեց վճռական հարվածը ֆաշիզմի դեմ պայքարում. Հայրենական մեծ պատերազմում զոհվել է 27 միլիոն մարդ: Չնայած դրան, Ռուսաստանի ներկայացուցիչներն արդեն առաջին տարին չէ, որ չեն հրավիրվել Ֆրանսիայում հիշատակի պաշտոնական միջոցառումներին, որոնք նվիրված են ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթանակին», - ասել է դիվանագետը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի խորհրդարանը Ռուսաստանի և Բելառուսի դեսպաններին չի ընդգրկել իր հյուրերի ցանկում մայիսի 8-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված հատուկ նիստին մասնակցելու համար։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում