Հարվարդը դատի է տվել Թրամփի վարչակազմին

3 րոպեի ընթերցում

Հարվարդի համալսարանը դատական ​​հայց է հարուցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ մի քանի միլիարդ դոլարի ֆինանսավորման արգելափակման պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 21-ին հաղորդել է The Harvard Crimson ուսանողական թերթը։

Ուսումնական հաստատությունը երկրի ղեկավարությանը մեղադրում է անօրինական և հակասահմանադրական արշավ իրականացնելու մեջ՝ «իր սահմանադրական իրավունքների պաշտպանության համար Հարվարդին պատժելու» նպատակով։ 

«Փոխզիջումը, որն առաջարկել են Հարվարդին և մյուս համալսարաններին, հասկանալի է. թույլ տվեք կառավարությանը զբաղվել ձեր բարձրագույն ուսումնական հաստատության միկրոմենեջմենթով կամ վտանգի տակ դրեք հաստատության հնարավորությունը՝ բեկումնային առաջընթացի հասնելու բժշկագիտության բնագավառում, անելու գիտական ​​հայտնագործություններ և գտնելու նորարարական լուծումներ», - մեջբերում է թերթը Հարվարդի փաստաբանների ներկայացրած դատական հայցի տեքստը:

Հարվարդը պահանջում է անօրինական ճանաչել 2,2 միլիարդ դոլարի, ինչպես նաև ցանկացած միջոցների ֆինանսավորման սառեցումը, որոնց տրամադրման մերժումը կապված է  «ոչ սահմանադրական պահանջների» հետ, որոնք ներառված են Թրամփի վարչակազմի՝ Հարվարդին ուղղված նամակներում:  

Օրեր առաջ համալսարանը նամակ էր ստացել Սպիտակ տան վարչակազմից, որտեղ լրացուցիչ պահանջներ էին ներկայացված, այդ թվում՝ փոփոխություններ իր կառավարման ձևում, աշխատանքի ընդունման գործելակերպում, ընդունելության ընթացակարգում, հավասարության, բազմազանության և ներառականության ծրագրերում։ Համալսարանը մերժել էր այս պահանջները։

Միացյալ Նահանգներ

Թրամփի վարչակազմը սառեցրել է Հարվարդի համալսարանի միջոցները՝ 2,2 մլրդ դոլարի չափով

Իսկ ավելի ուշ The Wall Street Journal-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ վարչակազմը մտադիր է Հարվարդի համալսարանի ֆինանսավորումը կրճատել ևս 1 միլիարդ դոլարով՝ ուսումնական հաստատության կողմից իր քաղաքականության մեջ փոփոխություններ մտցնելուց հրաժարվելու պատճառով:  

Միացյալ Նահանգներ

Թրամփը մտադիր է Հարվարդին զրկել ևս 1 միլիարդ դոլարի ֆինանսավորումից

The New York Times թերթը նշում է, որ հայցում որպես պատասխանող կողմ նշված են ԱՄՆ կրթության նախարար Լինդա Մաքմեոնը, արդարադատության նախարար և գլխավոր դատախազ  Փեմ Բոնդին, առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարար Ռոբերտ Քենեդի Կրտսերը և մի շարք այլ պաշտոնյաներ:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում