Հայոց ցեղասպանության թանգարան ամեն տարի մի քանի հարյուր թուրք զբոսաշրջիկ է այցելում

2 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության թանգարանը տարեկան ունենում է մինչև 100 հազար այցելու։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Հայոց ցեղասպանության թանգարան-ինտիտուտ» հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանը հպարտությամբ նշեց, որ իրենց թանգարանը Հայաստանի 3 ամենաշատ այցելություն ունեցող թանգարաններից է։ 

«Մեր թանգարան այցելությունների աշխարհագրությունը բավական ընդգրկուն է ու պետք է ասեմ, որ վերջին շրջանում կառուցվածքում որոշակի փոփոխություններ են նկատվում։ Եթե տարիներ առաջ Հայոց ցեղասպանության թանգարան ավելի շատ գալիս էին Ռուսաստանից, եվրոպական տարբեր երկրներից, ապա այժմ նկատում ենք, որ գնալով աճում է Չինաստանից, Հարավային Կորեայից, Ֆիլիպիններից եկող զբոսաշրջիկների թիվը»,-ասաց Էդիտա Գզոյանը։ 

Թանգարան այցելող զբոսաշրջիկների համար ավելի լավ պայմաններ ստեղծելու, օտար լեզուներով իրազեկում իրականացնելու համար ընդլայնվում է աուդիոգիդի ծառայությունը։ Նախորդ տարվանից թանգարանում աուդիոգիդի ծառայության մեջ ներառված էին անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը։ Բրյուսովի անվան պետական համալսարանի հետ համագործակցությամբ նյութերը թարգմանվել են չինարեն, կորեերեն և շատ շուտով այդ երկու լեզուներով ևս կլինեն աուդիոգիդի ծառայություններ։ Առաջիկայի համար պլանավորվում է ներառել գերմաներենը, արաբերենը, իտալերենը։ 

Էդիտա Գզոյանը տեղեկացրեց, որ այցելուների թվում կան նաև թուրքեր։ Նրանց թիվն ամեն տարի մի քանի հարյուր է լինում։ Նախորդ տարի թանգարան այցելել է 300 թուրք զբոսաշրջիկ։ 

Հայերեն العربية English Français Русский Türkçe 中文

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան