Հաստատվել են բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

2 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության որոշմամբ՝ հաստատվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների 2025-2026 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության 2025-2026 ուսումնական տարվա` ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ, բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելությանն ընդհանուր առմամբ հատկացվել է 3118 տեղ, որից 2118-ը՝ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին, իսկ մնացածը՝ միջպետական համաձայնագրերի շրջանակում ընդունելությանը, ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացվող նպատակային ընդունելությանը և այլն:

Նշված 2118 տեղից 1273-ը (շուրջ 61%-ը) հատկացվել է բնագիտամաթեմատիկական (STEM) ոլորտին: Նույն ոլորտի համար նախորդ ուստարում նախատեսվել էր պետական պատվերով հաստատված 2096 տեղից 1264-ը, որը ևս կազմում է ընդհանուր տեղերի 61%-ը:

Հաշվի առնելով 2024-2025 ընդունելության մրցույթի արդյունքները՝ հատկապես թափուր մնացած տեղերի վերլուծությունը, նախատեսվում է 2025-2026 ուստարվա համար՝ ըստ մասնագիտությունների առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 10 000 տեղ հատկացնել վճարովի ընդունելությանը։ Համաձայն որոշման՝ վճարովի տեղերն առաջիկայում կհաստատվի ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ հաշվի առնելով նաև բուհերի կողմից ներկայացրած հայտերը և տվյալ մասնագիտությանը լիցենզիայով հատկացված տեղերը:

2025-2026 ուսումնական տարվա բակալավրի ընդունելության տեղերը նախագծվել են՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագիրը և պետության համար առաջնային կարևորություն ունեցող ոլորտներում համապատասխան որակավորմամբ մասնագետների ապահովումը։ 

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում