Ադրբեջանը դրական է գնահատում Վրաստանի և Հայաստանի ներկայացուցիչների հետ հանդիպումը Թբիլիսիում. Բայրամով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն անդրադարձել է Թբիլիսիում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի փոխարտգործնախարարների հանդիպմանը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
«Այս հանդիպման ընթացքում քննարկվում են երեք երկրներին հուզող հարցեր, դրանք երկկողմանի հարցեր չեն, քննարկվում են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ չշոշափելով մեր միջև բաց հարցերը։ Այսօր քննարկման թեմաները լինելու են անդրսահմանային գետերը և մի շարք այլ հարցեր։ Ընդհանուր առմամբ, նման հարթակի ստեղծումը մենք տեսնում ենք որպես դրական զարգացում»,-նշել է Բայրամովը։