Ֆրանսիան 5 տարվա ընթացքում առաջին անգամ առաջ է անցել Գերմանիայից ապաստանի տրամադրման խնդրագրերի քանակով

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիան փետրվարին առաջ է անցել  Գերմանիայից ապաստանի տրամադրման խնդրագրերի քանակով՝ Գերմանիայի միգրացիոն քաղաքականության խստացման ֆոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս  մասին գրում է Le Figaro թերթը՝ վկայակոչելով Եվրոպայի վիճակագրական գործակալության՝ «Եվրոստատ»-ի տվյալները։

Այսպես, փետրվարին Ֆրանսիան գրանցել է 13 065 ապաստանի խնդրագիր՝ առաջ անցնելով Իսպանիայից (12 975 հազար) և Գերմանիայից (12 775)։ «Եվրոստատ»-ի հաշվետվությունից հետևում է, որ ամենաքիչ դիմումները գրանցել են Լիխտենշտայնում (5), Չեռնոգորիայում (10) և Հունգարիայում (10):

Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան այդ ցանկը գլխավորել է հինգ տարվա ընթացքում առաջին անգամ։ Ընդ որում,  միգրանտների թիվը, որոնք ցանկանում են պաշտոնական կարգավիճակ ստանալ Ֆրանսիայի տարածքում, վերջին ամիսներին կայուն է մնացել և տատանվում է հազարի սահմաններում։ Գերմանիայում խնդրագրերի թիվն, ընդհակառակը, կտրուկ նվազել է. այս տարվա հունվարին այդ թիվը կազմել էր 16 600։

Հունվարի 29-ին Գերմանիայի կառավարությունն ընդունել է Քրիստոնեադեմոկրատական միություն և Քրիստոնեասոցիալական միություն (ՔԴՄ/ՔՍՄ) խմբակցության բանաձևը միգրացիոն քաղաքականության խստացման մասին, որին հավանություն է տվել «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը։ Փաստաթուղթը հանձնարարական բնույթ է կրում։

Գերմանիայում միգրացիոն օրենսդրության խստացման անհրաժեշտության շուրջ քննարկումները նոր ուժով են բորբոքվել  այն բանից հետո, երբ հունվարի 22-ին Աշաֆենբուրգ քաղաքում 28-ամյա աֆղանստանցին զբոսայգում դանակով հարձակում գործեց անցորդների վրա՝ սպանելով 41-ամյա տղամարդու և 2-ամյա երեխայի: Իսկ փետրվարի 13-ին Աֆղանստանից միգրանտը Մյունխենում վրաերթի էր ենթարկել մի խումբ մարդկանց՝ վիրավորելով առնվազն 37 հոգու, որոնցից երկուսը՝ երկու տարեկան աղջիկը և նրա մայրը, մահացել են ստացած վնասվածքներից:

Հայերեն Русский

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին

MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են

27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին

Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով