Սպիտակ տունը Չինաստանին սպառնացել է մինչև 245% մաքսատուրքերով

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ վարչակազմը կարող է Չինաստանից ներմուծվող ապրանքները հարկել 245%-ի չափով մաքսատուրքերով՝ երկու երկրների միջև առևտրային հակամարտության սրման ֆոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս  մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

ԱՄՆ վարչակազմի հայտարարության մեջ հիշեցվում է, որ ապրիլի սկզբին նախագահ Դոնալդ Թրամփը 10%-ի չափով մաքսատուրքեր է սահմանել բոլոր երկրների համար և անհատական ​​բարձրացված մաքսատուրքեր այն պետությունների համար, «որոնց հետ ԱՄՆ-ն ունի ամենամեծ առևտրային դեֆիցիտը»։ Այդ կերպ նախագահը ցանկացել է «հավասարեցնել խաղի պայմանները և ապահովել Ամերիկայի ազգային անվտանգությունը»։ Հետագայում, ըստ Սպիտակ տան, աշխարհի ավելի քան 75 երկիր «արդեն բանակցություններ են սկսել» Վաշինգտոնի հետ՝ իրավիճակը կարգավորելու և «նոր առևտրային համաձայնագրեր կնքելու նպատակով»։

«Այդ քննարկումների ֆոնին անհատական մաքսատուրքերի սահմանումը դադարեցվել է (բոլոր երկրների համար), բացառությամբ Չինաստանի, որը ձեռնարկել է պատասխան միջոցներ: Իր պատասխան գործողությունների պատճառով Չինաստանին այժմ սպառնում են մինչև 245%-ի չափով մաքսատուրքեր ԱՄՆ ներմուծվող ապրանքների համար», - ասված է հայտարարության մեջ:

Սպիտակ տունը միջոցների խստացման մասին հստակ մանրամասներ չի հայտնել:

Ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է 185 երկրներից և տարածքներից արտադրանքի ներմուծման համար մաքսատուրքեր սահմանելու մասին։ 10% բազային մաքսատուրքերն ուժի մեջ են մտել ապրիլի 5-ին, անհատականները՝ ապրիլի 9-ին։ Այնուհետև ապրիլի 9-ին Թրամփը հայտարարել է, որ 90 օրով դադարեցնում է ներմուծման լրացուցիչ մաքսատուրքերի գործողությունը, որոնք փոխադարձության սկզբունքով սահմանվել են  մի շարք երկրների և տարածքների նկատմամբ։ 

Սպիտակ տանը պարզաբանել են, որ դադարը կապված է առևտրային բանակցությունների հետ, որոնց ընթացքում կգործի 10%-ի չափով բազային մաքսատուրքը։ Միաժամանակ ԱՄՆ նախագահը բարձրացրել է չինական արտադրանքի մաքսատուրքերը մինչև 125%։ Հաշվի առնելով ավելի վաղ 20%-ի չափով սահմանված  մաքսատուրքերը Կանադայի, Չինաստանի և Մեքսիկայի նկատմամբ՝ Չինաստանից ապրանքների նկատմամբ ընդհանուր մաքսատուրքերն այժմ հասնում են 145%-ի:

Ի պատասխան՝ Չինաստանն ԱՄՆ-ի նկատմամբ սահմանել է 125% մաքսատուրքեր։ 

Միացյալ Նահանգներ

Չինաստանն ամերիկյան ապրանքների նկատմամբ 125% մաքսատուրքեր է սահմանել

Հայերեն Русский

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին