Միացյալ Նահանգներ

Չինաստանն ամերիկյան ապրանքների նկատմամբ 125% մաքսատուրքեր է սահմանել

2 րոպեի ընթերցում

Չինաստանն ամերիկյան ապրանքների նկատմամբ 125% մաքսատուրքեր է սահմանել

Չինաստանը բարձրացրել է ԱՄՆ-ից ներմուծվող բոլոր ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը՝ հասցնելով դրանք 125%-ի։ Այս որոշումն ուժի մեջ կմտնի ապրիլի 12-ից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով ՉԺՀ Պետական ​​խորհրդի մաքսային սակագների հանձնաժողովի հայտարարությունը։

«ԱՄՆ-ի կողմից Չինաստանի նկատմամբ չափազանց բարձր մաքսատուրքերի սահմանումը լրջորեն խախտում է միջազգային տնտեսական և առևտրային կանոնները, հակասում է հիմնական տնտեսական օրենքներին և ողջախոհությանը և ոչ այլ ինչ է, քան միակողմանի ահաբեկում և հարկադրանք», - նշել է հանձնաժողովը:

Ըստ հանձնաժողովի՝ նույնիսկ եթե ԱՄՆ-ն ավելի բարձր մաքսատուրքեր սահմանի, դա տնտեսական առումով այլևս իմաստ չի ունենա և, ի վերջո, կհամարվի «կատակ» համաշխարհային տնտեսական պատմության մեջ:

«Հաշվի առնելով, որ ներկայիս մաքսատուրքերի պայմաններում ԱՄՆ-ից ապրանքների ներմուծում Չինաստանի շուկա այլևս անհնար է, եթե ամերիկյան կողմը շարունակի բարձրացնել չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը, ապա չինական կողմը դա կանտեսի», - ասվում է Պետխորհրդի հանձնաժողովի հայտարարության մեջ։

Գերատեսչությունը հավելել է, որ եթե ԱՄՆ-ն շարունակի էապես խաթարել Չինաստանի շահերը, ապա Պեկինը կձեռնարկի կոշտ հակաքայլեր և կպայքարի մինչև վերջ։

Ապրիլի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը բարձրացրել է՝ հասցնելով մինչև 145%-ի: Սպիտակ տունը պարզաբանել է, որ դրա նախորդ օրը հայտարարված 125%-ին պետք է ավելացվի մարտին սահմանված 20%-ը՝ կապված ֆենտանիլի արտադրության և մատակարարման հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում