Իրանի հետ բանակցությունները կվերաբերեն ուրանի հարստացմանը և սպառազինությունների վերահսկողությանը. Ուիթքոֆ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հիմնական թեմաները կլինեն Թեհրանի կողմից ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումների սահմանումը, ինչպես նաև վերահսկողությունը սպառազինությունների, այդ թվում՝ հրթիռների նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Իրանցիների հետ բանակցությունները կկենտրոնանան, ընդհանուր առմամբ, երկու հիմնական կետերի շուրջ։ Նախ, դա (ուրանի)  հարստացումն է: Նրանց անհրաժեշտ չէ հարստացում 3,67 տոկոսից բարձր», - ասել է պաշտոնյան:

Ուիթքոֆը նշել է, որ որոշ դեպքերում իրանցիները հասել են «60 տոկոս հարստացման, որոշ դեպքերում՝ 20 տոկոս»։ 

«Նման բան չի կարելի։ Եվ կարիք չկա ունենալու, ինչպես նրանք են պնդում, խաղաղ միջուկային ծրագիր, երբ հարստացումը գերազանցում է 3,67 տոկոսը։ Այսպիսով, հիմնականում անդրադառնալու ենք հարստացման ծրագրի ստուգմանը և, վերջապես, սպառազինությունների ստուգմանը։ Դա ներառում է հրթիռները, այն հրթիռների տեսակները, որոնց պաշարները նրանք ունեն», - ասել է Թրամփի բանագնացը:

Նա նշել է, որ ԱՄՆ վարչակազմը ցանկանում է ստեղծված իրավիճակը լուծել «դիվանագիտորեն և երկխոսության միջոցով»։ Ուիթքոֆն ապրիլի 12-ին ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլն անվանել է «դրական և կառուցողական»։

Նա նշել է, որ երկու երկրների միջև համաձայնության հասնելու հաջողությունը կդառնա ստուգման խիստ մեխանիզմի համաձայնեցումը, որը, հատուկ բանագնացի խոսքով, «բացակայել է վերջին մի քանի տարիներին»: 

«Դա պետք է փոխվի։ Եթե դա փոխվի, ապա կունենանք հիմք դրական բանակցությունների համար: Եթե այս առումով փոփոխություններ տեղի չունենան, մենք ստիպված կլինենք փնտրել այլընտրանքներ, որոնք ոչ մեկին ձեռնտու չեն լինի», - հավելել է նա:

Իրան

Իրանի ԱԳՆ-ն հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը