Իրան

Իրանի ԱԳՆ-ն հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում

1 րոպեի ընթերցում

Իրանի ԱԳՆ-ն հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում

Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին Մասկատում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին IRNA գործակալությանը հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Խորհրդակցություններից հետո որոշվել է, որ Մասկատը կմնա ապրիլի 19-ին կայանալիք բանակցությունների հաջորդ փուլի հյուրընկալող կողմը», - ասել է նա։

Ավելի վաղ Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն Հռոմում։

Ապրիլի 12-ին Օմանում Թեհրանի և Վաշինգտոնի միջև Մասկատի միջնորդությամբ տեղի են ունեցել անուղղակի բանակցություններ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման վերաբերյալ։ Իրանը ներկայացնում էր արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ Միացյալ Նահանգները՝ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Ինչպես հայտնել են Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, հանդիպումն անցել է կառուցողական և հանգիստ մթնոլորտում։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում