Իրան

Վենսը Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը համարել է ԱՄՆ-ի հիմնական խնդիրը

1 րոպեի ընթերցում

Վենսը Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը համարել է ԱՄՆ-ի հիմնական խնդիրը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնի գլխավոր խնդիրը մնում է Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում:

«Մեր գործողություններից շատերն իրականում ուղղված են Հորմուզի նեղուցում անխոչընդոտ նավագնացության ապահովմանը», - ասել է Վենսը։

Նա նշել է, որ օգոստոսի 30-ին Լարակ կղզու թիրախներին հասցված հարվածը նպատակ ուներ կանխել Իրանի կողմից նեղուցում ականների տեղադրումը։

«Անցած գիշեր, իհարկե, հարվածներ հասցվել են, և մենք պատասխանել ենք իրանցիների գործողություններին, որոնք պատրաստվում էին ականներ տեղադրել», - հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։

Օգոստոսի 30-ի երեկոյան ԱՄՆ ուժերը հարվածել էին Լարակ կղզուն՝ թիրախավորելով իրանական կայանքներ, որոնք, ըստ Վաշինգտոնի, ականներ էին արձակում դեպի Հորմուզի նեղուց։ Իրանն այս հարձակմանը պատասխանել էր՝ օգոստոսի 31-ի գիշերը թիրախավորելով Հորդանանում ամերիկյան երկու ռազմաբազա, ինչպես նաև ԱԹՍ արձակելով դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում