Նորվեգիայի թագավորը երդում է տվել խորհրդարանի առջև
2 րոպեի ընթերցում

Նորվեգիայի Հոկոն VIII թագավորը սեպտեմբերի 1-ին Սահմանադրությանը համապատասխան երդում է տվել Ստորտինգի (խորհրդարանի) առջև: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:
«Ես խոստանում և երդվում եմ Նորվեգիայի Թագավորությունը կառավարել նրա Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, ուստի օգնիր ինձ, ամենակարող և ամենագետ Աստված», - հայտարարել է թագավորը։
Թագավորի երդմնակալության արարողությանը ներկա է եղել Հարալդ V թագավորի այրին և Հոկոն VIII-ի մայրը՝ Սոնյան։
Հոկոն VIII-ի կինը՝ թագուհի Մետտե-Մարիտը, չի կարողացել ներկա գտնվել հունիսին թոքերի փոխպատվաստումից հետո առաջացած առողջական խնդիրների պատճառով։
Ներկայում Նորվեգիան երկու թագուհի ունի՝ Հոկոն VIII թագավորի կինը՝ Նորին Թագավորական Մեծություն տիտղոսով Մետտե-Մարիտը և Հարալդ V թագավորի այրին՝ Նորին Մեծություն Թագուհի տիտղոսով Սոնյա Հարալդսենը։
Նորվեգիայի Հարալդ V թագավորը՝ Եվրոպայի ամենատարեց միապետը, վախճանվել է օգոստոսի 28-ին, 89 տարեկանում։
Նորվեգիայի միապետությունը հին արմատներ ունի, որոնք սկիզբ են առնում 9-րդ դարում Հարալդ Գեղավարս թագավորից։ Երբ Նորվեգիան վերականգնեց իր անկախությունը 1905 թվականին, ազգային հանրաքվեի ժամանակ ընտրողների երեք քառորդը հավանություն տվեց միապետության վերականգնմանը։ Այսօր այդ դերը մեծապես խորհրդանշական է, քանի որ իշխանությունը պատկանում է ընտրված խորհրդարանին։