Հնդկաստանը և ԱՄՆ-ն բանակցություններ են սկսում մաքսատուրքերի շուրջ
1 րոպեի ընթերցում

Հնդկաստանը և ԱՄՆ-ն ապրիլի 14-ից խորհրդակցություններ կսկսեն առևտրային հարաբերությունների հարցերի շուրջ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Դելիի աղբյուրին։
Ըստ աղբյուրի՝ բանակցությունները կընթանան առցանց։
«Մինչև մայիսի վերջը երկու կողմերը ցանկանում են հստակություն ձեռք բերել առևտրի այն ոլորտներում, որոնցում զիջումների համար հնարավորություններ կան», - հայտնել է գործակալության աղբյուրը։
Նախորդ շաբաթ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանիամ Ջայշանքարը նշել էր, որ երկիրը մոտենում է ԱՄՆ-ի հետ առևտրային գործարքին, և որ դրա կարևորությունը մեծ է՝ ինչպես երբեք: