Ռուսաստան

Ռուսաստանը և Եգիպտոսը ​​ռազմածովային զորավարժություններ են անցկացրել Միջերկրական ծովում

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Եգիպտոսը ​​ռազմածովային զորավարժություններ են անցկացրել Միջերկրական ծովում

Միջերկրական ծովում տեղի են ունեցել «Բարեկամության կամուրջ-2025» երկկողմ ռազմածովային զորավարժությունները՝ Ռուսաստանի և Եգիպտոսի ռազմածովային ուժերի մասնակցությամբ: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է ՌԴ հյուսիսային նավատորմի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ապրիլի 6-ից մինչև 10-ը երկու երկրների ուժերը մշակել են համատեղ զորավարժության մի շարք դրվագներ։ 

Առաջին փուլում մասնակիցները ճեպազրույց են անցկացրել Ալեքսանդրիա նավահանգստում, քննարկել զորավարժությունների դրվագների կատարելագործման կարգն ու հաջորդականությունը, մարտանավերի ազգամիջյան ջոկատի կազմավորումը, համատեղ զորաշարժերը, հրետանային գնդակոծությունների և փոխգործակցության մի շարք այլ էլեմենտների կատարումը։

Ռուսաստանի և Եգիպտոսի զինվորական նավաստիները մշակել են հսկող խմբերի համատեղ գործողությունների ալգորիթմը,  նավերի սպառազինությունից հրետանային գնդակոծություններ իրականացրել ծովային թիրախի ուղղությամբ։ 

Ռուս-եգիպտական ​​առաջին ռազմածովային «Բարեկամության կամուրջ» զորավարժությունը տեղի է ունեցել 2015 թվականին, Հյուսիսային նավատորմի ուժերն այս զորավարժություններին մասնակցել են առաջին անգամ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում