Վարդենիսի մանկական գրադարանում տեղի է ունեցել ժամանակակից գրող Ռուբեն Եսայանի «Թունելից 13 կմ հեռավորության վրա» վեպի քննարկումը

2 րոպեի ընթերցում

Վարդենիսի մանկական գրադարանում տեղի է ունեցել  ժամանակակից գրող Ռուբեն Եսայանի «Թունելից 13 կմ հեռավորության վրա» վեպի քննարկումը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, միջոցառումն իրականացվել է գրադարանի տնօրեն Բելլա Սարգսյանի նախաձեռնությամբ։

Քննարկմանը մասնակցել են  գրադարանի ընթերցասեր պատանիներ, Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, գրադարանի աշխատակիցներ և ուսուցիչներ։ 

Մասնակիցները կիսվել են իրենց տպավորություններով, վերլուծել գրքի գաղափարներն ու կերպարները, ներկայացրել իրենց տեսակետներն ու հարցադրումները։

«Միջոցառումը վկայում է, որ ընթերցանությունը շարունակում է մնալ հոգևոր դաստիարակության և հանրային միավորման կարևոր հարթակ։

Ռուբեն Եսայանի հեղինակած «Թունելից 13 կմ հեռավորության վրա» վեպը հայկական գրականության առաջին սարսափ-թրիլլեր ժանրի վեպն է: Այն պատմում է Երևանի Պետական համալսարանի ֆակուլտետներից մեկում սովորող մի խումբ ուսանողների մասին, որոնք ուսումնական տարվա ավարտին` քննություններից հետո, որոշում են գնալ քաղաքից դուրս, սակայն նրանց մտքով անգամ չի անցնում, թե ինչպիսի սարսափ է նրանց սպասվում այնտեղ։ Միջոցառումն անցավ հետաքրքիր ու ստեղծագործ մթնոլորտում»,-ներկայացեց Վարդենիսի մանկական գրադարանի տնօրեն Բելլա Սարգսյանը։ 

Հայերեն

Մունդիալ-2026. Պորտուգալիան չկարողացավ հաղթել Կոնգոյին

Thales-ը և BooTech-ը հայտարարել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն ուղղված գործընկերության մասին

Թրամփի կարծիքով՝ Իսրայելը պետք է Լիբանանի հարցում մեղմ դիրքորոշում ցուցաբերի

Մակրոնի հավաստմամբ՝ Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն որոշակի պահի պետք է վերադարձնի Իրանի սառեցված ակտիվները

Բուլղարիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ պատգամավոր Գալին Դուրևի հետ

Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում

Լեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով