Քաղաքականություն

Կրեմլը մեկնաբանել է Պուտինի և Թրամփի հանդիպումը կազմակերպելու նախապատրաստման հարցը

1 րոպեի ընթերցում

Կրեմլը մեկնաբանել է Պուտինի և Թրամփի հանդիպումը կազմակերպելու նախապատրաստման հարցը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի համոզմամբ՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման վերաբերյալ հասարակության ակնկալիքները մոտ են մաքսիմալիստականին, սակայն  իրավիճակն ավելի բարդ է և ավելի շատ ժամանակ է պահանջում նախապատրաստվելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Դմիտրի Պեսկովը հայտարարել է լրագրողներից մեկի հետ զրույցում։

Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսության վերսկսումից անհապաղ արդյունքներ ակնկալելն անհնար է։

«Իհարկե, անհապաղ արդյունք ակնկալել հնարավոր չէ, խնդիրները չափազանց բարդ են, և դրանք չափազանց անտեսված են եղել»,- ասել է ՌԴ  նախագահի մամուլի քարտուղարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում