Սպորտ

Լեոնել Մեսսին «Թումո»–ի մասին հրապարակում է արել

1 րոպեի ընթերցում

Լեոնել Մեսսին «Թումո»–ի մասին հրապարակում է արել

Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Լեոնել Մեսսին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի վերաբերյալ հրապարակում է արել: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը «Ինստագրամ»–ի իր «Սթորի» բաժնում կիսվել է «Թումո»–ի էջով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հարավային Ամերիկայում առաջին Թումո կենտրոնը կբացվի Բուենոս Այրեսում: Նախորդ տարվա աշնանը 

Թումոյի հիմնադիրներ Սեմ և Սիլվա Սիմոնյանները, ինչպես նաև զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը այցելել են ապագա Թումոյի տարածք և կենտրոնի հիմնադրման մասին պայմանագիր ստորագրել Բուենոս Այրեսի քաղաքապետ Խորխե Մակրիի և կրթության նախարար Մերսեդես Միգելի հետ։

Նախորդ տարի Լիոնել Մեսսիի եղբայր և Leo Messi Management-ի տնօրեն Ռոդրիգո Մեսսին այցելել էր Թումո Երևան՝ իր հետ բերելով հատուկ նվեր՝ Արգենտինայի ազգային հավաքականի մարզաշապիկը՝ մակագրված հենց Մեսսիի կողմից։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում