Չինաստանի ԱԳ նախարարը Գրոսիի հետ հանդիպմանը քննադատել է ԱՄՆ-ի մաքսատուրքային քաղաքականությունը

2 րոպեի ընթերցում

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ապրիլի 11-ին Պեկինում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպմանը հանդես է եկել Միացյալ Նահանգների տնտեսական կամայականության դեմ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Վերջին ժամանակներս ԱՄՆ-ն ամենուր ճոճում է իր «մաքսատուրքային մահակը»՝ բացահայտորեն սեփական շահերը վեր դնելով բոլոր երկրների շահերից», - մեջբերում է Վան Իի խոսքը Չինաստանի արտգործնախարարությունը։ - Միացյալ Նահանգները բացահայտորեն անտեսում է բազմակողմ առևտրային համակարգը և հաստատված կանոնները. միջազգային հանրությունը չի կարող դա թույլ տալ: ԱՄՆ-ն չի կարող գործել կամայականորեն, պատմության անիվը չի կարելի հետ պտտել»:

Ինչպես ընդգծել է չինացի դիվանագետը, անհրաժեշտ է «կանխել մարդկության վերադարձը ջունգլիների աշխարհ»։ Նա հիշեցրել է, որ ընթացիկ  տարում լրանում է ՄԱԿ-ի 80 տարին, և լինելով  կազմակերպության Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ՝ Չինաստանը պատրաստ է վճռականորեն պաշտպանելու գոյություն ունեցող միջազգային համակարգը՝ «մյուս երկրների հետ մեկտեղ դիմակայելու բոլոր հետադիմական գործողություններին»։

Ապրիլի 11-ին Չինաստանն, ի պատասխան ամերիկյան նոր մաքսատուրքերի, բարձրացրել է ԱՄՆ-ից ներմուծվող բոլոր ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը՝ հասցնելով դրանք 125%-ի։ Այս որոշումն ուժի մեջ կմտնի ապրիլի 12-ից։ 

Միացյալ Նահանգներ

Չինաստանն ամերիկյան ապրանքների նկատմամբ 125% մաքսատուրքեր է սահմանել

Ապրիլի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը բարձրացրել էր՝ հասցնելով մինչև 145%-ի: Սպիտակ տունը պարզաբանել է, որ դրա նախորդ օրը հայտարարված 125%-ին պետք է ավելացվի մարտին սահմանված 20%-ը՝ կապված ֆենտանիլի արտադրության և մատակարարման հետ։

Հայերեն Русский

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա

Ես հանձնարարել եմ պարեկային ծառայողներին մեքենաները վարել փարոսիկներն անջատած. ՆԳ նախարար

Երևանում ջրի խնդիրը կապված է ենթակառուցվածքների մաշվածության հետ․ Տիգրան Խաչատրյանի պարզաբանումը

Ռուսաստանը բացառել է եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին