Փոփոխվել է դպրոցի տնօրենի նշանակման ընթացակարգը. ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է նոր կարգավորումները

2 րոպեի ընթերցում

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզաբանում է ներկայացրել հանրակրթական դպրոցների տնօրենների պաշտոնում նշանակման ընթացակարգի փոփոխությունների վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես նշվում է նախարարության տարածած հաղորդագրությունում, ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 3-ի թիվ 363-Ն որոշմամբ հաստատվել են նոր պահանջներ՝ վերաբերող տնօրենի ընտրության գործընթացին։

Որոշումն ուժի մեջ է մտել 2025 թվականի ապրիլի 4-ին՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Որոշման 37.1 կետի համաձայն՝ հանձնաժողովի անդամների 4 դրական եզրակացության դեպքում հավակնորդը կարող է նշանակվել դպրոցի տնօրենի պաշտոնում 5 տարի ժամկետով՝ 1 տարվա փորձաշրջանով՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 92-րդ հոդվածի 3-րդ մասի։ Այս դրույթը կիրառվում է ապրիլի 4-ին տեղի ունեցած հարցազրույցների և դրանից հետո ծագած իրավահարաբերությունների նկատմամբ։

38.1 ենթակետով սահմանվել է, որ այն հավակնորդները, ովքեր ունեն դպրոցի զարգացման ծրագրի դրական եզրակացություն, սակայն հարցազրույցի փուլը չեն հաղթահարել երկու անգամ, պարտավոր են հայտարարվող նոր մրցույթին մասնակցելու համար ներկայացնել նոր զարգացման ծրագիր։ Այս պահանջը տարածվում է ապրիլի 4-ից հետո հայտարարված բոլոր մրցույթների վրա։

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում