Կոբախիձեն խոսել է Հարավային Կովկասում քաղաքականության և ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին

2 րոպեի ընթերցում

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղության տեսլականին, չնայած առկա տարածքային հարցերին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ​​համաժողովում։

«Մենք խաղաղության տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ», - ասել է նա։

Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը շարունակում է Ռուսաստանի նկատմամբ տարածքային հանակնություններ ունենալ։ 

«Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ և պրագմատիկ տեսլականին: Մենք չունենք դիվանագիտական ​​հարաբերություններ ՌԴ-ի հետ, բայց միևնույն ժամանակ մենք վարում ենք ակտիվ տնտեսական քաղաքականություն. մենք ՌԴ-ի հետ ունենք տնտեսական և առևտրային գործընկերություն, ինչը նույնպես մեր տեսլականի մի մասն է», - ասել է Կոբախիձեն՝ հանդես գալով գագաթնաժողովում։

Ինչպես նշել է Կոբախիձեն, Վրաստանի նման քաղաքականությունն աշխատում է, և երկրում լավ է զարգանում  տնտեսությունը։ Վարչապետի խոսքով՝ Վրաստանը հաշտության քաղաքականություն է վարում հարավկովկասյան տարածաշրջանում։

«Մեր փոքր տարածաշրջանը բավականին բարդ է, տարբեր երկրների միջև շարունակական հակամարտություններ կան: Բայց Վրաստանը միշտ շատ դրական դեր է խաղացել տարածաշրջանում, այդ թվում՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ամրապնդման առումով: Եվ մեր բոլոր հարևան երկրները, կարծում եմ, գնահատում են Վրաստանի դրական դերը համագործակցությունը խորացնելու և մեր շուրջը խաղաղությունն ամրապնդելու առումով», - նշել է վարչապետը:

Հայերեն Русский

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը

ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը

Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան

Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին