Միացյալ Նահանգներ

Ուիթքոֆի ինքնաթիռը վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգում

1 րոպեի ընթերցում

Ուիթքոֆի ինքնաթիռը վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգում

ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Սթիվեն Ուիթքոֆի ինքնաթիռը, ենթադրվում է, վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգում։ Այսպիսի տվյալներ է ներկայացնում Flightradar թրեքինգային ծառայությունը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Ծառայության տվյալներով՝ ինքնաթիռն օդ է բարձրացել «Ֆորտ- Լոդերդեյլ» միջազգային օդանավակայանից և վայրէջք կատարել Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում։

«Պուլկովո»-ի օպերատիվ ծառայություններում ՏԱՍՍ-ի աղբյուրը հաստատել է այն ինքնաթիռի ժամանման փաստը, որում եղել է ամերիկացի պատվիրակը։ 

«Այո, դա ճիշտ է»,- գործակալության զրուցակիցը պատասխանել է համապատասխան հարցին։

Ավելի վաղ Axios լրատվական հարթակը, վկայակոչելով աղբյուրների, հաղորդել էր, որ Ուիթքոֆն ուղևորվել է Ռուսաստանի Դաշնություն՝ հանդիպելու երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ուիթքոֆն ավելի վաղ Ռուսաստան էր ժամանել և Պուտինի հետ հանդիպել մարտի 13-ին։ Իսկ փետրվարին Թրամփի բանագնացը Մոսկվա էր գնացել՝ ամերիկացի բանտարկյալ Մարկ Ֆոգելին հայրենիք վերադարձնելու։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում