«Օսկար» կսկսեն շնորհել նաև հնարքների բեմադրության համար

1 րոպեի ընթերցում

Կինոարվեստների ամերիկյան ակադեմիան հայտնել է «Հնարքների բեմադրություն» անվանակարգի ստեղծման մասին։ Այդ ոլորտում նվաճման համար «Օսկար» մրցանակը կհանձնվի՝ սկսած հոբելյանական 100-րդ արարողությունից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կինոակադեմիան հայտարարություն է տարածել X սոցիալական հարթակի իր էջում։

«Կինոակաեդեմիան ստեղծել է նոր ամենամյա մրցանակ հնարքների բեմադրության համար՝ սկսած 2028 թվականից՝ «Օսկար»-ի 100-րդ արարողությունից, որի ընթացքում մրցանակներ կշնորհվեն 2027 թվականին արտադրված ֆիլմերին», - նշված է հաղորդագրության մեջ։

Կինոակադեմիան նաև հայտնել է, որ հնարքները եղել են «ֆիլմերի մոգության մի մասը, և այժմ դրան կլինեն «Օսկար»-ի մի մասը»։

Անվանակարգին մասնակցության մանրամասներն ու կանոնները կհայտարարվեն 2027 թվականին։

Ներկայում «Օսկար» շնորհվում է 23 անվանակարգում։ Այս տարի Լոս Անջելեսի Dolby թատրունում տեղի է ունեցել հաղթողների պարգևատրման 97-րդ արարողությունը:

Մշակույթ

«Անորա»-ն՝ լավագույն ֆիլմ. հայտնի են «Օսկար»-ի հաղթողները

Հայերեն English

Պարագվայի նախագահը հրաժարական է տվել Ueno բանկի հետ կապված սկանդալի պատճառով

Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան պատրաստ է կազմակերպել տեխնիկական խորհրդակցություններ Ուկրաինայի վերաբերյալ

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ

Կայացավ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը

Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը