Միացյալ Նահանգներ

Բարձր մաքսատուրքերից խուսափելու համար Apple-ը Հնդկաստանից ԱՄՆ է տեղափոխել մոտ 600 տոննա iPhone

1 րոպեի ընթերցում

Բարձր մաքսատուրքերից խուսափելու համար Apple-ը Հնդկաստանից ԱՄՆ է տեղափոխել մոտ 600 տոննա iPhone

Apple ընկերությունը շտապ կերպով կազմակերպել է Հնդկաստանից դեպի ԱՄՆ մոտ 600 տոննա՝ շուրջ 1,5 մլն iPhone-ների տեղափոխում բեռնատար ինքնաթիռներով՝ նպատակ ունենալով խուսափել ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի բարձրացումից, որը կարող էր անմիջապես անդրադառնալ սմարթֆոնների գների աճի վրա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ընկերությունը լոբբինգ է իրականացրել Հնդկաստանի Չեննայի օդանավակայանում արագացված մաքսազերծման գործընթաց ապահովելու համար, որի արդյունքում 30 ժամ տևող ստանդարտ ընթացակարգը կրճատվել է մինչև 6 ժամ։ Բացի այդ, Apple-ն ավելացրել է iPhone-ների արտադրության ծավալները Հնդկաստանում՝ ուժեղացնելով աշխատուժը և կազմակերպելով արտադրությունը առանց հանգստյան օրերի, մասնավորապես՝ Foxconn India գործարանում։

Մարտից սկսած իրականացվել է մոտ վեց բեռնատար չվերթ, որոնցից յուրաքանչյուրի տարողությունը կազմել է շուրջ 100 տոննա։ Բեռների մեծ մասը ուղղվել է ԱՄՆ խոշոր քաղաքներ՝ Չիկագո, Լոս Անջելես, Նյու Յորք և Սան Ֆրանցիսկո։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում