Աշխարհ

Ճապոնիան հայտարարել է Ուկրաինային ՆԱՏՕ-ի կողմից ցուցաբերվող օգնությանը մասնակցելու պատրաստակամության մասին

1 րոպեի ընթերցում

Ճապոնիան հայտարարել է Ուկրաինային ՆԱՏՕ-ի կողմից ցուցաբերվող օգնությանը մասնակցելու պատրաստակամության մասին

Ճապոնիան պատրաստ է մասնակցել ՆԱՏՕ-ի նախաձեռնություններին՝ զորավարժությունների և սարքավորումների մատակարարման միջոցով Ուկրաինային օգնություն տրամադրելու ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ։

Նակատանին նշել է, որ Ճապոնիայի շուրջ անվտանգության իրավիճակը գնալով բարդանում է։ Կողմերը հաստատել են իրենց մտադրությունը զարգացնել համագործակցությունը Ճապոնիա-ՆԱՏՕ Անհատական ​​գործընկերության ծրագրի շրջանակում, ինչպես նաև տիեզերքի ու կիբերտարածության  և կեղծ տեղեկատվության դեմ պայքարի ոլորտներում:

Նակատանիի հետ հանդիպելուց առաջ Ռյուտեն այցելել է Տոկիոյի հարևան Կանագավա պրեֆեկտուրայում գտնվող Յոկոսուկա ծովային ինքնապաշտպանական ուժերի բազա և զրուցել զինվորական անձնակազմի հետ: Նա նաև ցանկություն է հայտնել զարգացնել ՆԱՏՕ-Ճապոնիա համագործակցությունը ռազմական արդյունաբերության ոլորտում։

Ապրիլի 9-ին Ռյուտեն կհանդիպի Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբայի հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում