Միացյալ Նահանգներ

Հնդկաստանի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են առևտրային համաձայնագրի կնքումը

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են առևտրային համաձայնագրի կնքումը

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարն X սոցիալական ցանցում հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել են երկկողմ առևտրային համաձայնագրի վաղաժամ կնքումը։

«Կարծիքներ փոխանակվեցին Հնդկ-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, Հնդկական թերակղզու, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի/Արևմտյան Ասիայի և Կարիբյան ավազանի հարցերի շուրջ: Համաձայնության եկանք երկկողմ առևտրային համաձայնագրի վաղաժամկետ կնքման կարևորության շուրջ», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին Ռուբիոյի հետ հեռախոսազրույցից հետո գրել է Ջայշանկարը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ շաբաթ հայտարարել էր այլ երկրներից ներմուծվող ապրանքների համար փոխադարձ մաքսատուրքեր սահմանելու մասին։ Նրա խոսքով՝ հիմնական նվազագույն դրույքաչափը կկազմի 10 տոկոս, սակայն մաքսատուրքերը կհարմարեցվեն և կկազմեն այն գումարի կեսը, ինչ մյուս երկրները գանձում են ամերիկյան ապրանքների ներմուծման ժամանակ։ Նա նշել էր, որ Հնդկաստանի համար նոր տուրքերի դրույքաչափը կկազմի 26 տոկոս։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում