Մշակույթ

Ռուսաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը հայտարարել է, որ Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր կանցկացվեն։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ռուսական RIA Novosti գործակալությունը, այս մասին փոխնախարար Դանիել Դանիելյանը հայտնել է լրագրողների հետ զրույցում։ 

«Պետական ​​մակարդակով, եթե չեմ սխալվում, աշնանը Ռուսաստանում նախատեսվում են Հայաստանի մշակույթի օրեր»,- ասել է Դանիելյանը։  

Նա հայտարարվել է, որ հայկական կողմը լավ կպատրաստվի այդ միջոցառմանը, որպեսզի պատշաճ կերպով ներկայացնի հայկական մշակույթը։

ԿԳՄՍ փոխնախարարը նաև հավելել է, որ վերջերս Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ներկայացումներից մեկն ընդգրկվել է Չեխովի հեղինակավոր ռուսական փառատոնի ծրագրում։ 

«Այժմ մենք պատրաստվում ենք շրջագայությանը»,- ասել է Դանիել Դանիելյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում