Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով
1 րոպեի ընթերցում

Երևանում ապրիլի 5-ին երեկոյան ժամերին, 6-ի գիշերը, 7-ի ցերեկը, 8-10-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը կդիտվի առանց տեղումների եղանակ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանն ապրիլի 5-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, ապրիլի 6-ի ցերեկը նույնքան կբարձրանա։
Մարզերում ապրիլի 5-ի ցերեկը, 6-10-ին` առանձին շրջաններում օրվա ընթացքում կլինի կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ: Ապրիլի 6-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский