Աշխարհ

Զելենսկին կարգադրել է անցկացնել ուկրաինացի պաշտոնյաների պոլիգրաֆիկ թեստավորում

1 րոպեի ընթերցում

Զելենսկին կարգադրել է անցկացնել ուկրաինացի պաշտոնյաների պոլիգրաֆիկ թեստավորում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կարգադրել է պարզել, թե կառավարության որ պաշտոնյան է տեղեկատվական արտահոսք թույլ տվել ընդերքի գործարքի մանրամասների վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Financial Times պարբերականը։ 

Որոշման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ Գերագույն Ռադայի պատգամավորներից մեկը հրապարակել է համաձայնագրի մանրամասները։ Զելենսկին արտահոսքը տարօրինակ է անվանել։

Այժմ Ուկրաինայի ղեկավարը հրամայել է բացահայտել արտահոսքի մեղավորին պոլիգրաֆի միջոցով։ Ուկրաինացի պաշտոնյաները, որոնց հետ զրուցել է պարբերականի թղթակիցը, հայտնել են, որ մի քանի նախարարությունների աշխատակիցներ արդեն թեստավորվել են ստի դետեկտորով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում