Եվրոպա

Կիևում մեկնարկել են Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումները

2 րոպեի ընթերցում

Կիևում մեկնարկել են Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումները

Կիևում մեկնարկել են Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումները երկրում օտարերկրյա զորակազմ տեղակայելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի ազգային հեռուստառադիոհեռարձակող ընկերությունը։

Հանդիպումներն անցկացվում են ռազմական շտաբների պետերի մակարդակով։ Ֆրանսիական պատվիրակությունը գլխավորում է գեներալ Թիերի Բուրկհարդը, իսկ բրիտանականը՝ ծովակալ Էնթոնի Ռադակինը։ Օրվա ընթացքում նրանք մի շարք հանդիպումներ կունենան ուկրաինացի զինվորականների հետ։

Ապրիլի 4-ին նախատեսված է նաև նրանց հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ 

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր պետությունների փոքր խմբի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին, որոնք պատրաստ են իրենց զորքերը տեղակայել Ուկրաինայում։

2025 թ․ հունվարի վերջին Զելենսկին հայտարարել էր, որ ռազմական գործողությունների դադարեցումից հետո Ուկրաինայի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ կլինի առնվազն 200 հազար խաղաղապահ։

The Associated Press-ը հայտնել էր, որ եվրոպական մի խումբ երկրներ գաղտնի պլան են մշակում Ուկրաինա զորքեր մտցնելու համար։

Մարտի 28-ին նախագահ Զելենսկին հայտարարել էր, որ մոտ ապագայում կկայանա Ուկրաինա օտարերկրյա զորակազմեր ուղարկելու պատրաստ երկրների գլխավոր շտաբների ներկայացուցիչների հանդիպումը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում