Ռուսաստանը և Հնդկաստանը Բենգալյան ծոցում վարժանքներ են անցկացրել

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի ռազմածովային նավատորմի և Հնդկաստանի ռազմածովային ուժերի նավերն առաջադրանքներ են կատարել Բենգալյան ծոցի ջրատարածքում՝ «Ինդրա Նևի- 2025» համատեղ զորավարժությունների շրջանակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով Խաղաղօվկիանոսյան նավատորմի մամուլի ծառայությունը:

«Երեք օր շարունակ երկու բարեկամ երկրների նավաստիները կատարելագործել են մարտավարական մանևրումները համատեղ զորաշարքերի կազմում, կատարելագործել են անօդաչու թռչող սարքերի և պայմանական հակառակորդի առանց անձնակազմի կատերների դեմ պայքարի գործնական հմտությունները, հրետանային հրաձգություն են իրականացրել ծովային և օդային թիրախների ուղղությամբ», - ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ռուսական կողմից զորավարժություններին մասնակցել են «Ռեզկի», «ՌԴ հերոս Ալդար Ցիդենժապով» հետախուզական ռազմանավերը և Խաղաղօվկիանոսյան նավատորմի «Պեչենգա» ծովային տանկերը։ Հնդկաստանը ներկայացրել են «Ռանա» կործանիչ էսկադրային ականակիրը և «Կուրտար» հետախուզական ռազմանավը։

Ըստ հաղորդագրության՝ զորավարժությունների տարբեր փուլերում գործի են դրվել մասնակից երկրների ծովային օդուժի նավերի տախտակամածային ուղղաթիռները։ Ռուսական Ka-27M ուղղաթիռը վայրէջք է կատարել հնդկական «Ռանա» էսկադրային ականակրի վրա, իսկ հնդկական Chetak ուղղաթիռի անձնակազմը վայրէջք է կատարել ռուսական հետախուզական ռազմանավի տախտակամածին։

Ներկայում երկու երկրների նավերը վերադարձել են հնդկական Չենայ նավահանգիստ՝ զորավարժությունների արդյունքներն ամփոփելու և դրա փակման պաշտոնական արարողությունն անցկացնելու համար։

Հայերեն Русский

Կառավարությունը միջոցներ է հատկացրել մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին