ԱՄՆ-ում պտտահողմերը 7 մարդու կյանք են խլել

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ կենտրոնական նահանգներում հորդառատ անձրևներով ուղեկցվող տասնյակ պտտահողմերի պատճառով առնվազն 7 մարդ է զոհվել։ Կան նաև վիրավորներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ CNN-ը հաղորդում է, որ պտտահողմերը ձևավորվել են տեղական ժամանակով ապրիլի 2-ի երեկոյան՝ կենտրոնական ԱՄՆ-ում, այնուհետև հաջորդ օրվա ընթացքում շարժվել են դեպի արևելք։

Զոհերը գրանցվել են Թենեսիի, Միսուրիի և Ինդիանայի նահանգներում։ Արկանզասի, Թենեսիի և Միսիսիպիի նահանգներում հայտարարվել է փոթորկի վտանգ, որը կարող է տարածաշրջանում մոլեգնել մինչև ապրիլի 5-ը։ Բացի այդ, նշված նահանգներում ապրիլի 5-ին և 6-ին հորդառատ անձևներն, ամենայն հավանականությամբ, հեղեղումներ կառաջացնեն։

Թենեսիի Սելմեր քաղաքում, ըստ նահանգապետի, ամբողջական թաղամասեր են ոչնչացել։ Նահանգի արևմուտքում գտնվող համալսարաններից մեկում դասերը չեղարկվել են տանիքին անձրևաջրերի հասցրած վնասի պատճառով։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Թենեսիում արտակարգ իրավիճակ հայտարարելուն, ինչը կնպաստի նահանգին օգնության տրամադրմանը։

Կենտուկիի նահանգի օդանավակայաններից մեկը, ինչպես նաև մի շարք կոմերցիոն շենքեր վնասվել են պտտահողմերում թռչող առարկաների պատճառով։

24 ժամվա ընթացքում մի շարք նահանգներում մեկ ամսվա տեղումներ են գրանցվել։ 

Հայերեն English Русский

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս