ՆԱՏՕ-ն այս տարի արդեն 20 մլրդ եվրո է հատկացրել Ուկրաինայի աջակցությանը
1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ընթացիկ տարվա երեք ամիսներին արդեն շուրջ 20 միլիարդ եվրո են հատկացրել Ուկրաինայի անվտանգությանն աջակցելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«ՆԱՏՕ-ի դաշնակիցները շարունակում են աջակցել Ուկրաինային: Միայն 2025 թվականի առաջին երեք ամսում անվտանգությանն աջակցելու համար հատկացվել է մոտ 20 միլիարդ եվրո»,- հայտարարել է նա դաշինքի անդամ երկրների արտգործնախարարների՝ ապրիլի 3-4-ը կայանալիք հանդիպմանը նախորդած մամուլի ասուլիսում: