Գերմանիայի ԱԳ նախարար Բերբոքը չհայտարարված այցով ժամանել է Կիև

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը չհայտարարված այցով ժամանել է Կիև, որպեսզի աջակցություն հայտնի Ուկրաինային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Գերմանիայի արտգործնախարարությունը։

«Հաշվի առնելով ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև առկա փակուղային իրադրությունը, չափազանց կարևոր է, որ մենք՝ եվրոպացիներս, ցույց տանք, որ անվերապահորեն կանգնած ենք Ուկրաինայի կողքին և նրան աջակցում ենք հատկապես հիմա: Ուստի ես այսօր ժամանել եմ Ուկրաինա», - նշված է Բերբոքի անունից տարածված հայտարարության մեջ։

Ըստ Բերբոքի՝ Գերմանիայի հաջորդ կառավարությունը նույնպես կշարունակի աջակցել Ուկրաինային։

«Այսօր մենք Ուկրաինային տրամադրում ենք ևս 130 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն և միջոցներ կայունացման համար», - հավելել է նա։

Ըստ DPA գործակալության՝ Բերբոքի այցի մասին նախապես չի հայտարարվել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Հայերեն English Français ქართული Русский

Մեր երեխաները կդառնան առաջին մարդիկ, որոնք կապրեն առանց կորալային խութերի մոլորակի վրա. հարցազրույց կենսաբան Քեթրին Ռիչարդսոնի հետ

ՏԻՄ ընտրություններ. ՔՊ-ն մեծ առավելությամբ հաղթել է համայնքների մեծ մասում

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն