Միացյալ Նահանգներ

Թրամփը վստահ է, որ Ռուսաստանը կկատարի Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրի իր մասը

2 րոպեի ընթերցում

Թրամփը վստահ է, որ Ռուսաստանը կկատարի Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրի իր մասը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հավատում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատրաստակամությանը` համաձայնության հասնելու Ուկրաինայի հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։

«Կարծում եմ, որ նա (Պուտինը) պատրաստվում է կատարել համաձայնագրի իր մասը…. Ես ցանկանում եմ տեսնել, թե ինչպես է նա համաձայնագիր կնքում, որպեսզի մենք դադարեցնենք ռուսաստանցի զինվորների, ուկրաինացի զինվորների և մյուս մարդկանց կորուստը», - նշել է ԱՄՆ նախագահը։

Նա նաև նշել է որ չի ցանկանում լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթի համար։

«Բայց ես կարծում եմ՝ դուք գիտեք, որ այդպես էլ կանեի, եթե մտածեի, որ նա չի անում իր աշխատանքը», - հայտարարել է Թրամփը:

Բացի այդ, խոսելով ռուս-ուկրաինական հակամարտության էության մասին, Թրամփն ուշադրություն է դարձրել, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու Կիևի փորձերն «իրականում, հավանաբար, պատերազմ սկսելու պատճառ են»։

Նա հայտնել է, թե լրագրողներից լսել է, որ Ուկրաինայի իշխանություններն այժմ օգտակար հանածոների շուրջ գործարք կնքելու պայմանը համարում են երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:

«Դա երբեք չի քննարկվել», - ասել է ԱՄՆ նախագահը։

Նրա խոսքով՝ ուկրաինացիներին դեռ «Պուտինից շատ առաջ» ասել են, որ նրանք «չեն մտնի ՆԱՏՕ-ի կազմ»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում