Թրամփն ակնարկել է, որ Մասկի վարչությունը կարող է դադարեցնել գործունեությունը

3 րոպեի ընթերցում

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի գործունեությունը՝ որպես Սպիտակ տան ավագ խորհրդական, կարող է ավարտվել, իսկ նրա ղեկավարած Կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE) կարող է դադարեցնել գործունեությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ակնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Ըստ POLITICO պարբերականի՝ Թրամփը մարտի 31-ին նշել է, որ իր մտերիմ դաշնակից Մասկը, հնարավոր է, ամբողջովին վերադառնա իր ընկերությունների ղեկավարմանը, և որ DOGE-ի բուռն առաքելությունն ավարտված կհամարվի տասնյակ հազարավոր պետական ​​աշխատակիցների կրճատումից հետո:

«Ես կարծում եմ, որ նա շատ տաղանդավոր է և հրաշալի աշխատանք է կատարել, բայց նաև կարծում եմ, որ նա մեծ ընկերություն ունի ղեկավարելու, այնպես որ, ինչ-որ պահի նա մտադիր է վերադառնալ, - ասել է Թրամփը Tesla-ի գործադիր տնօրեն Մասկի մասին: - Նա ցանկանում է դա: Ես կպահեմ նրան այնքան ժամանակ, որքան կարող եմ»:

POLITICO-ի փոխանցմամբ՝ նախագահի մեկնաբանությունները, որոնք արվել են Սպիտակ տանը համերգի տոմսերի վերավաճառողների նկատմամբ վերահսկողությունը մեծացնելուն առնչվող գործադիր հրամանի ստորագրման արարողության ժամանակ, հնչել են DOGE-ի պատճառած քաոսի և իրարանցման վերաբերյալ հասարակության աճող անհանգստության ֆոնին։

Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ DOGE-ի ազդեցությունը կշարունակվի, քանի որ կառավարության անդամները և գործակալությունների ղեկավարները «մեծ կրթություն են ստացել» փորձից: 

«Կգա մի պահ, երբ ղեկավարներն իրենք կկարողանան կատարել այս աշխատանքը», - ասել է Թրամփը:

Մասկը համարվում է պետական ​​ժամանակավոր աշխատակից Սպիտակ տանը՝ 130-օրյա ժամկետով: Նրա պաշտոնավարումը կավարտվի մայիսի վերջին։ 

Կառավարությանը միանալուց ի վեր Մասկը սկսել է աշխատանք տանել դաշնային աշխատուժի զանգվածային կրճատման ուղղությամբ, այդ թվում՝ փակելով այնպիսի գործակալություններ, ինչպիսիք են Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) և Միացյալ Նահանգների Խաղաղության ինստիտուտը:

Հատկանշական է, որ Մասկին պատկանող Tesla-ն մեծ անկայունության է բախվել: Նրա էլեկտրական մեքենաների վաճառքները կտրուկ նվազել են ամբողջ աշխարհում։ Ընկերության բաժնետոմսերի արժեքը 2025 թ. առաջին եռամսյակում նվազել է 36 տոկոսով։

Հայերեն

Զելենսկին հայտնել է, որ ռուսական հարվածներից Սև ծովում զոհվել է քաղաքացիական նավի նավապետը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/10/26

Ասիական ինդեքսներ - 05/10/26

Մեկնարկել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային այցը Սերբիայի Հանրապետություն

Կենսաչափական ծառայությունների մատուցումը՝ ժամանակակից պայմաններում և նոր հասցեներում․ նոյեմբերի 1-ից կգործեն 14 նոր գրասենյակներ

Բուլղարիայի փոխվարչապետը 30-ամսյա ժամկետ է սահմանել երկրում Rheinmetall-ի գործարանի կառուցման համար. BTA

Սանիտարահիգիենիկ նորմերի խախտման հետևանքով կասեցվել է «Սիթի» ընկերությանը պատկանող հացի և լավաշի արտադրամասի գործունեությունը

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը

Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 8500-ը

Իրաքն ավելի քան 50 տարի անց վերսկսում է բեռնափոխադրումները Պարսից ծոցում