Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2000-ի

2 րոպեի ընթերցում

Հարավարևելյան Ասիայում գտնվող Մյանմայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից երեք օր անց զոհերի թիվը հասել է մոտ 2000-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը։

Փրկարարներին հաջողվել է փրկել Մյանմայի կենտրոնում փլուզված շենքերից մեկում գտնվող չորս մարդու, այդ թվում՝ հղի կնոջ և մեկ աղջկա։

Բացի այդ, Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում փրկարարները կառուցվող երկնաքերի փլատակներից դուրս են բերել ևս մեկ դի։ Արդյունքում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի. ընդհանուր առմամբ, Թայլանդում զոհերի թիվը դարձել է 19։ Շինհրապարակում դեռ 75 մարդ անհետ կորած է:

Տարբեր երկրներից ժամանած փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները։

Միավորված ազգերի կազմակերպությունը հայտարարել է, որ շտապ օգնություն է տրամադրում Մյանմայի կենտրոնում գտնվող փրկվածներին:

55 միլիոն բնակչություն ունեցող երկրում վնասվել են կարևոր ենթակառուցվածքները, այդ թվում՝ կամուրջները, մայրուղիները, օդանավակայանները և երկաթուղիները, ինչը մեծապես խոչընդոտում է մարդասիրական ջանքերին։

Մյանմայի Միության Հանրապետությունը մեկշաբաթյա ազգային սուգ է հայտարարել երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառով։

Մարտի 28-ին Մյանմայում տեղի է ունեցել երկու հզոր երկրաշարժ՝ համապատասխանաբար 7,7 և 6,4 մագնիտուդով։ Ցնցումները զգացվել են նաև հարևան Թաիլանդում, ինչպես նաև Չինաստանում, Կամբոջայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։ 

Աշխարհ

Մյանմայում 7-օրյա սուգ է հայտարարվել ավերիչ երկրաշարժից հետո

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ