Գեղարքունիքի մարզում ավելացել է ոչխարի, նվազել՝ տավարի և խոզերի գլխաքանակը

2 րոպեի ընթերցում

2025 թվականին Գեղարքունիքի մարզում  խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը  կազմել է 71971, որը 2024 թվականի համեմատությամբ պակասել է 5 տոկոսով։ Մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմել է 102543, որը 2024 թվականի համեմատությամբ ավելացել է 626 գլխով։ Խոզերի գլխաքանակը կազմել է 10094, որը 2024 թվականի դրությամբ պակասել է 1165 գլխով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, 2024 թվականի ընթացքում  մարզում հաշվառված 75829 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներից համարակալվել են 28675 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներ, որի համար պետության կողմից հատկացվել է 11 միլիոն 470 հազար դրամ, ներկայումս աշխատանքներն ընթացքի մեջ են: 

«Գարնան գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ՝ այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության  ծրագրերը Գեղարքունիքի մարզի համայնքներում պատշաճ իրականացնելու, դրանց իրագործման ճանապարհները և հնարավորությունները տեղերում ներկայացնելու նպատակով մարզպետի հանձնարարությամբ համայնքներում ապրիլ ամսվա սկզբից աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության աշխատակիցների կողմից կիրականացվեն  իրազեկման և բացատրական աշխատանքներ:

2025 թվականին գյուղատնտեսության ապահովագրության պայմանագրերի կնքման վերջնաժամկետ սահմանվել է մայիսի 31-ը։ Մարզի համայնքներում առկա՝ 1195 տրակտորները և 3070 գյուղգործիքները (շարքացաններ,  գութաններ, կուլտիվատորներ, հատիկազտիչ մեքենաներ) լիովին բավարար են 2025 թվականին գարնանացանի աշխատանքները ժամանակին և որակով կատարելու համար: Այս տարի ակնկալվում է ունենալ շուրջ 18000 հեկտար գարնանացան մշակաբույսերի ցանքեր»,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից: 

Հայերեն

Թուրքիայի գերագույն ռազմական խորհուրդը ռազմաօդային ուժերի նոր գլխավոր հրամանատար է նշանակել

ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Օգոստոսի 5-ի միջոցառումների անոնս

Իրանի ու Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Բեյրութի նավահանգստի պայթյունի տարելիցին Լիբանանում ՀՀ դեսպանությունը իր զորակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին

Սլովենիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը միջազգային հեռավար շախմատի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը

Տավուշի մարզի Բաղանիս բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

«ՀայՓոստի» տնօրենն անդրադարձել է իր վերաբերյալ խոսակցություններին

«ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ». մշակութային կրթության և կենսունակ ժառանգության պահպանության նոր հարթակ