Տնտեսություն

Շինարարությունն ու ծառայությունների ոլորտը շարունակում են ապահովել Հայաստանի տնտեսության աճի բարձր տեմպերը

2 րոպեի ընթերցում

Շինարարությունն ու ծառայությունների ոլորտը շարունակում են ապահովել Հայաստանի տնտեսության աճի բարձր տեմպերը

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի խոսքով՝ Իրանի շուրջ ստեղծված անկայունությունը Հայաստանի տնտեսության վրա ունեցել և շարունակում է ունենալ ազդեցություն՝ հատկապես լոգիստիկ շղթաների և էներգակիրների գների տեսանկյունից։  

«Մյուս կողմից, Մերձավոր Արևելքի մի շարք երկրներից, այդ թվում՝ Արաբական Միացյալ Էմիրություններից, նկատվել է զբոսաշրջային հոսքերի վերաուղղորդում դեպի մեր տարածաշրջան։ Մայիս ամսից սկսած՝ արձանագրում ենք զբոսաշրջային այցելությունների կտրուկ աճ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը նշեց նա։  

Անդրադառնալով Ռուսաստանի հետ առևտրին՝ Խաչատրյանը նշեց, որ արտահանման սահմանափակումների ազդեցությունները դեռ ամբողջությամբ չեն դրսևորվել, քանի որ դրանք գործում են ընդամենը երկու ամիս։

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրություններից առաջ Ռուսաստանը սկսեց սահմանափակումներ կիրառել հայկական բազմաթիվ ապրանքների ներմուծման նկատմամբ։

Նրա խոսքով՝ այդ սահմանափակումներն արդեն արտացոլվել են ընթացիկ ցուցանիշներում, սակայն հունիս և հուլիս ամիսներին Հայաստանի տնտեսությունը պահպանել է բարձր աճի տեմպերը։

«Դա պայմանավորված է նրանով, որ մյուս ոլորտները՝ հատկապես շինարարությունն ու ծառայությունները, շարունակում են լինել տնտեսական աճի հիմնական շարժիչները և զարգանում են բարձր տեմպերով։ Մենք մշտապես հետևում ենք տարբեր սցենարների՝ գնահատելով ինչպես գնաճային զարգացումները, այնպես էլ տնտեսական ակտիվության հնարավոր փոփոխությունները»,- ասաց ԿԲ նախագահի տեղակալը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում