Տնտեսություն

Երկրորդ եռամսյակում Հայաստանում վերականգնվել է անշարժ գույքի գների աճը

1 րոպեի ընթերցում

Երկրորդ եռամսյակում Հայաստանում վերականգնվել է անշարժ գույքի գների աճը

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի խոսքով՝ 2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում վերականգնվել է անշարժ գույքի գների աճը։

«Վերջին մեկ-մեկուկես տարվա ընթացքում անշարժ գույքի գների աճը կանգ էր առել և զգալիորեն դանդաղել էր, սակայն երկրորդ եռամսյակում արդեն տեսնում ենք դրա վերականգնումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։ 

Խաչատրյանը նշեց, որ դեռևս հստակ չէ, թե այդ միտումն ինչ չափով է պայմանավորված անշարժ գույքի ձեռքբերման պայմանների փոփոխությամբ։

Նրա խոսքով՝ շարունակվում են հիփոթեքային գործարքները, այդ թվում՝ ոչ ռեզիդենտների կողմից իրականացվող գնումները։

«Հավանաբար, ձևավորվում է միտում, երբ կառուցապատողները սկսում են ավելի ակտիվ թիրախավորել ոչ ռեզիդենտ գնորդներին՝ իրենց բնակարանների վաճառքն ապահովելու նպատակով»,- նշեց ԿԲ նախագահի տեղակալը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում