Հայաստան

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

1 րոպեի ընթերցում

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 29-ի ցերեկը, 30-31-ին, ապրիլի 2-3-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 29-31-ի ցերեկը նաև ամպրոպ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Նշվում է, որ ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

 Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6մ/վ: Մարտի 31-ին, ապրիլի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 29-30-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։ 

Երևանում մարտի 29-ի երեկոյան, 30-31-ին, ապրիլի 2-3-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում