Չինաստան

ՏԿԵ նախարարն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին

1 րոպեի ընթերցում

ՏԿԵ նախարարն  ընդունել է ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինի գլխավորած պատվիրակությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՏԿԵ նախարարությունը։ 

Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել Չինաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են տարբեր ոլորտներում համատեղ իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքը, առկա խնդիրները, լուծման տարբերակները։

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս։ 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում