ՌԴ-ն կողմ է Ուկրաինայի հետ հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ դրա պատճառների վերացման պայմանով. Պուտին

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը հանդես է գալիս Ուկրաինայի հետ հակամարտության խաղաղ լուծման օգտին, բայց դրա սկզնապատճառների վերացման պայմանով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է Մուրմանսկում «Արխանգելսկ» ատոմային սուզանավի նավաստիների հետ հանդիպման ժամանակ։

«Հասկանալի է, որ հակամարտությունը, որի մասին ես խոսեցի.... այնուամենայնիվ, բարդ է և պահանջում է հանգամանալից քննարկում և մոտեցում։ Մենք կողմ ենք այն բանին, որ այս բոլոր հարցերը լուծվեն խաղաղ միջոցներով, բայց սկզբնապատճառների վերացման պայմանով, որոնք հանգեցրել են այսօրվա իրավիճակին», - ասել է Պուտինը:

Ինչպես նշել է ՌԴ նախագահը, ռուսական կողմը հակամարտության լուծման խաղաղ տարբերակներ է առաջարկել դեռ 2022 թվականին։

«Երբ 2022 թվականին զինված հակամարտությունը հասավ նման թեժ փուլի, մենք, միևնույն է, առաջարկում էինք բոլոր հարցերը լուծել խաղաղ ճանապարհով», - ասել է Պուտինը։ 

Նա նաև հիշեցրել է, որ բանակցությունների ընթացքում Ռուսաստանը նույնիսկ համաձայնությունների է հասել Ուկրաինայի հետ։ 

Պուտինը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը ողջունում է Ուկրաինայի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը, բայց դա չպետք է տեղի ունենա Մոսկվայի հաշվին։

«Ընդհանրապես մենք ողջունում ենք ցանկացած հակամարտության, այդ թվում նաև այս հակամարտության լուծումը խաղաղ միջոցներով։ Միայն ոչ մեր հաշվին», - նշել է ՌԴ նախագահը:

Ռուսաստան

Պուտինն առաջարկել է Ուկրաինայում ժամանակավոր կառավարում մտցնել ՄԱԿ-ի հովանու ներքո՝ պատերազմն ավարտելու համար

Հայերեն Русский

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար