Եվրոպա

Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցություններում Եվրոպան կներկայացնեն Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցություններում Եվրոպան կներկայացնեն  Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան

Փարիզում կայացած գագաթնաժողովում եվրոպացի առաջնորդները պայմանավորվել են, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կներկայացնեն Եվրոպան Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցություններում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Փարիզում կայացած բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում։

«Ուկրաինայի դիրքորոշումը հստակ է՝ Եվրոպան պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ: Եվրոպան շատ մեծ է և պետք է ունենա իր ներկայացուցչությունը: Այսօր մենք բոլորս համաձայնեցինք, որ Եվրոպան կներկայացնեն Ֆրանսիան և Բրիտանիան», - ասել է նա՝ մանրամասնելով, որ Ֆրանսիան կներկայացնի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ Մեծ Բրիտանիան՝ վարչապետ Քիր Սթարմերը:

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում